Երեկ վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է գտնվել ծայրահեղ ծանր․ ՊՆ խոսնակ
Երեկ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: 

ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը Civic.am-ին հայտնեց, որ վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատության։ «Վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- ասաց նա։