Կարմիր խաչի ներկայացուցիչները հունվարին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
ԿԽՄԿ-ի աշխատակիցները հունվարին կրկին այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին։ Այս մասին Civic.am-ին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ 

Նշենք, որ Բաքուն հաստատում է ընդամենը 33 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը։ Սակայն, ըստ հայ իրավապաշտպանների, ևս 80 մարդ է գտնվում Բաքվում գերության մեջ։