Երեկ ձերբակալվել է
անորակ զենքի գործով անցնող «Պատրոն Դավո» մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանը։ Այս մասին
Civic.am-ին հայտնեց նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը՝ նշելով, որ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան, և որ որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 13։00-ին։
Փաստաբանը, սակայն, չմանրամասնեց, թե ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել Դավիթ Գալստյանը։