Այսօր առավոտյան ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը և ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը Քննչական կոմիտեից ծանուցագրեր են ստացել՝ որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրյալի կարգավիճակով հարցաքննվելու համար: Այս մասին հայտնում է yerkirmedia.am-ը:
ՀՅԴ անդամները մայիսի 3-ին կանչվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:
Նրանք մեղադրվում են խուլիգանության և իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու հոդվածներով։