ԵԱԿՀ համանախագահները խոսել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնության Իգոր Պոպովը, Ֆրանսիայի Ստեֆան Վիսկոնտին և Ամերիկայի Միացյալ Նահանգների Էնդրյու Շոֆերը) այսօր տարածել են հետևյալ հայտարարությունը.
 
Համանախագահները փետրվարի 16-ին տեսակապի միջոցով առանձին խոսել են Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար  Բայրամովի հետ: Մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
 
Յուրաքանչյուր նախարարի հետ համանախագահները մտքերի երկար ու բովանդակային փոխանակում են իրականացրել տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդության գործընթացի ձևաչափերին  վերաբերող հարցերի շուրջ: