Ի դեմս ԵԽ պատգամավոր պարոն Բելամիի՝ մենք ունենք ազնիվ ու վճռական բարեկամ, ով տարիներ շարունակ կանգնած է արցախցիների շահերի ու իրավունքների պաշտպանության առաջնագծում․ Արտակ Բեգլարյան
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր ֆեյբուքյան էջում գրել է․
Երեկ ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի և ԱՀ արտգործ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանի հետ հանդիպել ենք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիին։
ԵԽ պատգամավորին ներկայացրել ենք Արցախի երկամսյա շրջափակման հետևանքները և ԱՀ իշխանությունների դիրքորոշումները ճգնաժամի հաղթահարման հարցում:
Ուրախ եմ արձանագրել, որ ի դեմս պարոն Բելամիի՝ մենք ունենք ազնիվ ու վճռական բարեկամ Եվրոպական խորհրդարանում, ով տարիներ շարունակ կանգնած է արցախցիների շահերի ու իրավունքների պաշտպանության առաջնագծում: