Լաչինով մարդասիրական օգնություն ուղարկելն ու Թուրքիա ուղարկելը համեմատելը անտրամաբանական է. Հովհաննիսյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Այսօր կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ի պատասխան լրագրողի այն հարցին, թե Հայաստանը շատ արագ կարողացավ պայմանավորվածություն ձեռք բերել Թուրքիայի հետ և օգնություն ուղարկել, ինչո՞ւ այդքան արագ չի կարողանում պայմանավորվել և Արցախ ևս մարդասիրական բեռներ ուղարկել՝ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ հարցը տրամաբանական չէ, քանի որ Հայաստանի և Արցախի միջև ճանապարհը փակ է։ Չի իրականացվում նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը, այն փակել են Ադրբեջանի իբր բնապահպանները՝ Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու համար, իսկ Հայաստանի և Թուրքիայի ճանապարհը Թուրքիայի կողմից միակողմանի փակ է: Թուրքիայում եղել է երկրաշարժ, Հայաստանն առաջարկել է օգնել. «Սրանք անհամեմատելի երկու իրողություններ են, որոնք հնարավոր չի մի հարթության մեջ դիտարկել: Թե ինչու ավելի արագ ստացվեց Թուրքիայի հետ պայմանավորվել, Թուրքիայում զոհերի քանակն այս պահին հասել է 30 հազարի, դրա համար աշխարհի բոլոր երկրներից ընդունում են օգնություն: Սա է պարզ տրամաբանությունը»:
Մանրամասն՝ տեսանյութում