Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել․ դատախազություն
«Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: Օհանյանը մեղադրվում է մի քանի դրվագով խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Հիշեցնենք, որ նախկին պաշտոնյան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել է փետրվարի 8-ին՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա: