Շիրակի մարզպետարանում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումը։
Վարչապետը նախ խորհրդակցություն է ունենալու մարզպետարանի աշխատակազմի հետ, ապա հանդիպելու է Արցախյան պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված անձանց ծնողների հետ։ Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիում է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Նիկոլ Փաշինյանի հանդիպումները փակ են լրատվամիջոցների համար։