Մայիսի 15-ին, Տեղ գյուղում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է և բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժանմունք 44 -ամյա Արթուր Այվազյանը՝ հայտնի Մանախը: Այսօր քննիչը կալանավորման միջնորդություն է ներկայացրել դատարան: Դատարանի որոշմամբ կալանքի միջնորդությունը մերժվեց, ձերբակալումը ճանաչվեց անօրինաչափ: