Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այսօր ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ հրաժարական է տալիս։
«Ես որոշում կայացրեցի թողնել իմ պաշտոնը: Իհարկե, ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնել բևեռայնացումը մեր երկրի քաղաքական դաշտում, քանի որ համոզված եմ, որ բևեռայնացումը և առճակատումը հանդիսանում են ամենալուրջ սպառնալիքը և խոչընդոտը մեր երկրի հետագա տնտեսական զարգացման և ճգնաժամերի հաղթահարման գործում»,- ասել է Գախարիան: