Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Գլխավոր դատախազության բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանի կողմից բեկանված Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը։
Այս գործով, մեղադրյալ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից «Կուկու» մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանը։ Նա, մեղադրվում է անզգույշ մահ պատճառելու հոդվածով։ Հարությունյանը ստորագրություն է տվել չհեռանալու մասին։
Այսօրվա նիստում մեղադրյալի պաշտպանը դատավորի Կարեն Ֆարխոյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացրեց։ Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի այսօր, ժամը 17։45-ին։