Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը: 

«Քիչ առաջ դուրս եկանք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։ Պարոն Արմեն Գևորգյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել որևէ հարցի՝ որակելով մեղադրանքը քաղաքական և ակնհայտ ապօրինի։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին»։