ՌԴ-ում ներգաղթյալների համար իրավական նոր ռեժիմ կներդրվի
Ներգաղթյալների համար, որոնք Ռուսաստանի Դաշնությունում կացության իրավունք չունեն, սակայն հանգամանքների, այդ թվում՝ կորոնավիրուսի պատճառով, չեն կարող լքել երկրի տարածքը, կստեղծվի հատուկ իրավական ռեժիմ. գրում է ՏԱՍՍ-ը։

Նոր իրավական ռեժիմը՝ «Վերահսկվող կացությունը», կտարածվի այն օտարերկրացիների վրա, որոնց ելքը սահմանափակվել է՝ պատժաչափերը կրելու կամ դատական գործընթացներին մասնակցելու պատճառով:

Նշենք, որ ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ անցյալ տարվա մարտից շուրջ 1,6 միլիոն ներգաղթյալ չի լքել Ռուսաստանը: