ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել դաշնակցական «Երկիր» խմբագրություն» ՍՊ ընկերության դեմ՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել «հրապարակայնորեն հերքել տեսանյութում մեջ պարունակվող, զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ հետևյալ ձևով՝ www.yerkir.am կայքում, yerkir.am ֆեյսբուքյան էջում և «Երկրի լուրեր» տելեգրամյան ալիքում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով տեղադրել հրապարակում և հրապարակման վերնագիրը շարադրել այսպես՝ «Հերքում՝ «ՀեղաՓՈՂականները» տեսանյութում Հրաչյա Հակոբյանի վերաբերյալ հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների մասին», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «15.05.2024թ.-ին yerkir.am ֆեյսբուքյան էջում և «Երկրի լուրեր» տելեգրամյան ալիքում հրապարակվել է տեսանյութ՝ «ՀեղաՓՈՂականները․ Հրաչյա Հակոբյան» վերնագրով։ Հայտնում ենք, որ հրապարակված այդ տեսանյութում արված արտահայտությունները զրպարտում են Հրաչյա Հակոբյանին և չեն համապատասխանում իրականությանը։»։ Հրապարակմանը այլ հրապարակումների համեմատ տալ կայքի, էջի, ալիքի այցելուներին ցուցադրելու նույն առաջնահերթությունը, ինչ զրպարտող տեղեկություններ պարունակող տեսանյութն է: Հրապարակվող տեքստը չպետք է պարունակի պատասխանողի որևիցե այլ մեկնաբանություն կամ գրառում, այլ միայն՝ վճռով նշված բուն հրապարակաման տեքստի բառացի շարադրանքը»; Հայցվորը նաև պահանջել է պատասխանող ««Երկիր» Խմբագրություն» ՍՊ ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար նյութական փոխհատուցում:
Նշենք, որ մայիսի 24-ին
Հ․Հակոբյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ, որը վերնագրել էր «Մի
«մաքսանենգության» պատմություն, կամ ինչպես կասեր «դասականը» իր խոհանոցային
եթերներոում՝ ՍՏԻ ՎԵՐՋԸ», նշել էր՝ «օրերս
«սրբազան պայքարի» շրջանակներում հայտնի ստախոսները իմ մասին հեքիաթների նոր շարք
են նետել ասպարեզ,․․․ սրանց հետքերով
նույնպես գնալու եմ, դատական կարգով հասնելու եմ նաև այդ ստերի հերքմանը: Ստի ոտքը
կարճ է: Ստի կյանքը կարճ է: Մինչ հանդիպում դատարանում»: Պատգամավորը գրել էր նաև․ «Ուղիղ 4 տարի առաջ Սերժ Սարգսյանի փեսա Միշիկը սկսեց
լուրեր տարածել, թե իբր ես մաքսանենգ ճանապարհով ծխախոտ եմ տեղափոխում այլ
երկրներ, մասնավորապես՝ խոսում էր, ինչ որ ծխախոտով բեռնված ինքնաթիռի մասին, որը
կանգնեցրել են Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում, և դա ներկայացնում որպես իմ «բիզնես».
Այդ բովանդակությամբ
հրապարակումներ և եթերներում դրա մասին հայտարարություններ սկսեցին անել
քաղաքացիներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Գագիկ Համբարյանը, Մարինա
Խաչատրյանը: Այդ օրերին բազմիցս հերքել եմ և ապա հայց եմ ներկայացրել դատարան
Միքայել Մինասյանի, Նարեկ Սամսոնյանի, Արթուր Դանիելյանի, Գագիկ Համբարյանի և
Մարինա Խաչատրյանի դեմ՝ զրպարտությունը հերքելու պահանջով:
Ներկայացրածս բոլոր
հայցերը դատարանը բավարարել է, համարել, որ սույն անձինք զրպարտել են ինձ, և
պարտավորեցրել գրառման կամ եթերի միջոցով հերքել արված հայտարարությունները, այն է
իմ կողմից մաքսանենգությամբ զբաղվելը:
Նարեկ Սամսոնյանն ու
Մարինա Խաչատրյանն արդեն իսկ հանդես են եկել համապատասխան հերքումներով: Մյուսների
մասով վճիռների կատարումն ընթացքի մեջ է»: