Թույլ չենք տալու որոշ արկածախնդիրների հարձակվել մեր անկախության ու պետականության վրա․ Արթուր Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին չոտնձգել իրավակարգի դեմ:


Ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։


Հ.Գ. Թույլ չենք տալու որոշ արկածախնդիրների հարձակվել մեր անկախության ու պետականության վրա»: