ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Մալթայի դեսպանը անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջովաննի Միչելիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Միչելիին և մաղթել արգասաբեր աշխատանք նոր պաշտոնում:

 

Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն ջանքեր կգործադրի Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի շրջանակին, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը:

 

Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։