Փեթակ առևտրի կենտրոնի մոտակայքում մեքենաներ են բախվել․ չորս տուժածները հոսպիտալացվել են

Հունիսի 22-ին՝ ժամը 19:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փեթակ առևտրի կենտրոնի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ բախվել են Hyundai և Nissan մակնիշների ավտոմեքենաները:


Մինչ շտապօգնության աշխատակիցների մոտենալը՝ փրկարարները չորս տուժածի ցուցաբերել են առաջին օգնություն, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։


Փրկարարները դադարեցրել են Nissan մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը։