«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատվիրակությունն այս օրերին գտնվում է Չինաստանում

«Քաղաքացիական պայմանագրի»  և Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջև ստեղծված համագործակցության շրջանակում, չինական կողմի հրավերով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատվիրակությունն այս օրերին գտնվում է Չինաստանում: 


Այցի ընթացքում պատվիրակները` ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի գլխավորությամբ, պաշտոնական հանդիպում են ունեցել Հենան նահանգի փոխնահանգապետ Չժան Մինի հետ: 


Փոխնահանգապետը շեշտել է Չինաստանի և Հայաստանի բարեկամանական կապերի զարգացման կարևորությունը, խոսել տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարների մասին:


Հովիկ Աղազարյանը փոխնահանգապետին պատասխան այցով հրավիրել է Հայաստան: 


Օրակարգում նախատեսված է նաև հայկական  պատվիրակության հանդիպումը Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի հետ: