«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը ազատվել է աշխատանքից

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանն ազատվել է աշխատանքից։ Մեզ հետ զրույցում լուրը հաստատեց ՏԿԵՆ մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։

Լուրը, որ Ավետիսյանի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը ևս ազատվել է, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Գոռ Ավետիսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարի պաշտոնին նշանակվել էր 2022 թվականին։