Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը շնորհավորել
է բոլոր հայերին Սահմանադրության օրվա կապակցությամբ:
«Եվրամիությունը աջակցում է
Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Որպես բարեփոխումների առանցքային գործընկեր՝ մենք վճռականորեն աջակցում ենք
ժողովրդավարական փոփոխություններին, իրավական
պետությանը և մարդու իրավունքներին»,- ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության շնորհավորական ուղերձում: