Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը հայ-ամերիկյան փոխգործակցության խորացման հարցեր են քննարկել

Հայաստանում գտնվող ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:


ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդմամբ, պատվիրակության կազմում են ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի ներկայացուցիչներ:


ԱԺ նախագահի հետ նրանք քննարկել են միջխորհրդարանական հարաբերություններն ու հայ-ամերիկյան փոխգործակցության խորացման հարցերը։