Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն

Հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


 

Նախարար Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։


 

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։