Օտարերկրացիները մայիսին Հայաստանում հարյուրավոր անշարժ գույք են գնել ու վաճառել․ Գործարքների քանակով «լիդերը» Երևանն է

ՀՀ անշարժ գույքի շուկայում մայիսին տեղի է ունեցել  ընդհանուր 20  հազար 497 գործարք, որից 7 071 –ը՝ օտարում, 1 091-ը՝ վարձակալություն, 2 733-ը՝ գրավադրում, 3 232-ը՝ ժառանգություն, 313-ը՝ օրինականացում, 4 240-ը՝ առաջնային գրանցում, 1 817-ը՝ վերագրանցում։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած «Անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքներն ըստ գործարքի տեսակների (2024թ. մայիս)» տեղեկանքից։  Մասնավորապես Երևանում իրականացվել է 1 735 օտարում, այդ թվում՝ 1 088 առքուվաճառք, 557 նվիրատվություն, 16 փոխանակում, այլ՝ 74, ինչպես նաև մասնավորապես 573 վարձակալության գործարք, գրավադրման՝ 1 178։ Մայրաքաղաքում կատարված ընդհանուր գործարքները 5 081 են։ Նկատենք, որ 2024 թ․ապրիլի համեմատ մայիսին ընդհանուր գործարքները նվազել են․ ապրիլին դրանց ընդհանուր թիվը 20 988 էր, իսկ 2023թ մայիսի համեմատ այս տարվա մայիսին գործարքների ընդհանուր թիվն աճել է․ նախորդ տարի հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել է  18 176 գործարք։


Հանրապետւթյունում մայիսին օտարերկրացիների կողմից  առուվաճառքի գործարքներն ունեն հետևյալ պատկերը՝ գնվել է 111, վաճառվել ՝ 201 գույք։ Ամենամեծ թվով գույքը գնվել ու վաճառվել է Երևանում։ Մասնավորապես գնվել է 50, վաճառվել՝ 62 գույք։  Երկրրդ տեղում Կոտայքն է՝ գնվել է 17, վաճառվել՝  25 գույք։ 8-ական գույք գնվել է Արարատի և Արմավիրի մարզերում, վաճառվել համապատասխանաբար 22 և 25 գույք, 6 գույք էլ Արագածոտնում է գնվել, վաճառվել՝ 13-ը։ Լոռիում գնվել է 7, վաճառվել՝ 16, Գեղարքունիքում գնվել է 2, վաճառվել՝ 3 գույք։ Շիրակի մարզում ոչ մի գույք չի գնվել, բայց վաճառվել է 13, իսկ Սյունիքում գնվել է 2, վաճառվել՝ 10 գույք։ Տավուշում էլ գնում-վաճառք հարաբերակցությունը 11-12 է, իսկ Վայոց ձորում ոչ մի գույք ոչ  գնվել է, ոչ էլ՝ վաճառվել։


Վիճակագրությունը հուշում է՝ ՀՀ անշարժ գույքի շուկայում առքուվաճառքի գործարքների թվով «լիդերը» ՌԴ քաղաքացիներն են, մայիսին այդ երկրի քաղաքացիների կողմից  64 գնման  գործարք է իրականացվել, Եվրոպական պետությունների քաղաքացիների կողմից՝ 17, այլ պետությույնների  քաղաքացիների կողմից՝ 9, ԱՊՀ պետությունների քաղաքացիների կողմից (բացի ՌԴ-ից)՝ 6, ԱՄՆ քաղաքացիների կողմից էլ՝  7, իսկ հարևան Իրանի՝  8 գույք։      

Հ․Մ․