Քիչ առաջ դատարանում հրապարակվեց Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների գործով դատավճիռը:
Գասպարյանն ու Երանոսյանն մեղավոր ճանաչվեցին և ազատվեցին քրեական պատասխանատվությունից ՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։
Հիշեցնենք, որ գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր
Գասպարյանը, Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանը, Գուրգեն Գրիգորյանը։ Նրանց
նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Գործը մակագրվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։ Վլադիմիր
Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով`
«յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով» (2 դրվագ) և 308-րդ հոդվածի
2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ
առաջացրել է ծանր հետևանքներ» (2 դրվագ): Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել
ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական
կեղծիք», և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել
ՔՕ 38(հանցակցություն)-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և
179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է
առաջադրվել ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: