Դանակահարություն «Սևան ազգային պարկի» հարակից տարածքում

Հուլիսի 11-ին՝ ժամը 20:00-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդ:


Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 19:00-ի սահմաններում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հարակից ջրի պոմպակայանի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 51-ամյա տղամարդուն խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է անծանոթ անձը:


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սևանի ոստիկանները պարզել են, որ գյումրեցի տղամարդուն մարմնական վնասվածքներ է պատճառել Սևան քաղաքի բնակիչ 59-ամյա տղամարդը:


Նա հրավիրվել է բաժին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը:


59-ամյա տղամարդը, հանցագործության գործիքն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: