ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեռնոգորիայի կառավարությանն ու ժողովրդին Պետականության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Պետականության օրվա կապակցությամբ շնորհավորել է Չեռնոգորիայի կառավարությանն ու ժողովրդին։


Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում: 


«Ամենաջերմ շնորհավորանքները Չեռնոգորիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Պետականության օրվա կապակցությամբ։ 


Թող մեր երկրների միջև համագործակցությունը շարունակի զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների», - նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։