Արարատ Միրզոյանը հուլիսի 15-16-ը աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 15-16-ը աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում։


Նա կմասնակցի ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին։


Այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ և հարակից միջոցառումներ։