Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց

Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը երեկ, դատարանի որոշմամբ,10 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց։


Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սուրեն Աբովյանն օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն և պաշտոնական կեղծիք կատարելուն: