Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի
ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 25-ամյա ռուսաստանցի Իվան Չ.-ին, որը
ՌԴ-ում հետախուզվում է մեկ ամսից ավելի զորամասը ինքնակամ լքելու գործով (Քրեական
օրենսգրքի 337 հոդվածի 5-րդ մաս), հաղորդել է Հայաստանի ոստիկանությունը։
Հաղորդագրության համաձայն՝ 2023 թվականի ապրիլին
Նիժնի Նովգորոդի մարզի իրավապահ մարմինները Իվան Չ.-ի նկատմամբ հայտարարել են
հետախուզում: Երևանում նրան ձերբակալել են հուլիսի 15-ի գիշերը՝ Աքտաուից մեկնելուց
հետո։
Ձերբակալվածի մասին այլ տեղեկություններ չեն
հաղորդվել։ Երիտասարդի ձերբակալության մասին Հայաստանի ոստիկանությունը ծանուցել է
ռուս գործընկերներին։
Astra Telegram ալիքը հայտնում է, որ
ձերբակալվածը փախել է ՌԴ զորամասից 2022 թվականի գարնանը։