Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնել են Լոնդոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հուլիսի 17-20-ն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին:


ՀՀ կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ ՄԹ-ում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ: