Հուլիսի 18-ի կեսգիշերից Լիտվան արգելում է բելառուսական
համարանիշներով մարդատար ավտոմեքենաների մուտքը։ Այս մասին հայտնել է Լիտվայի մաքսային
ծառայությունը։
Սահմանափակումները վերաբերում են մեքենաներին՝ անկախ
դրանց տիրոջ կամ վարորդի քաղաքացիությունից։
Լիտվայի մաքսատունը պարզաբանել է, որ մինչև 2024
թվականի օգոստոսի 16-ը Բելառուսում գրանցված մարդատար մեքենաները կարող են մուտք գործել
Լիտվա, եթե դրանք նախատեսված չեն վաճառքի համար և պատկանում են Բելառուսի քաղաքացիներին՝
գործող վիզայով և կացության թույլտվությամբ, ինչը թույլ է տալիս մուտք գործել ԵՄ: Այս
դեպքում մեքենայի ղեկին պետք է լինի դրա սեփականատերը:
Լիտվայի մաքսակետն այս որոշումը բացատրել է
Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթով։
Արգելքը չի տարածվում այն ավտոմեքենաների վրա,
որոնք նախատեսված են դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների՝
ներառյալ պատվիրակությունների, դեսպանատների և ներկայացուցչությունների կողմից օգտագործման
համար։