Հրդեհ Չինաստանի 14-հարկանի առևտրի կենտրոնում. 4 հարկ այրվել է

Սիչուան նահանգի Ցզիգուն քաղաքի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, կրակը պատել է չորս հարկ, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։


Հաղորդվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 20 հրշեջ մեքենա և 92 փրկարար։


Այս պահին այրվում են 14-հարկանի շենքի առաջին, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ հարկերը։


Հրշեջները դուրս են բերել 17 մարդու։ Առևտրի կենտրոնում մնացած մարդկանց թիվն անհայտ է։