ԱՄՆ-ի, Եվրոպայի երկրների մի մասի և Ավստրալիայի օդանավակայաններում շարքից
դուրս են եկել բոլոր սարքերը, որոնք աշխատում են Windows օպերացիոն համակարգով:
Բացարձակապես բոլոր Windows համակարգիչները, որոնց վրա տեղադրված է CrowdStrike
ծրագիրը, չեն աշխատում, հայտնում է Bloomberg-ը։
Ավստրալիայի կառավարությունը արտակարգ
խորհրդակցություն է հրավիրել IT աշխատանքում գլոբալ խափանումների պատճառով:
Ճապոնիայում McDonald's ռեստորանների ցանցերը ողջ երկրում դադարեցնում են աշխատանքը
իրենց խանութներում։
American Airlines, United Airlines և Delta Airlines ամերիկյան
ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները՝ կապի հետ կապված խնդիրների
պատճառով, որ առաջացել են շարունակվող գլոբալ խափանումների հետևանքով, հայտնել է
ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը:
Իսպանիայի բոլոր օդանավակայաններում համակարգչային համակարգերի հետ կապված
միջադեպ է տեղի ունեցել: Մեծ Բրիտանիայի մի քանի օդանավակայաններ նույնպես ստիպված
են եղել դադարեցնել թռիչքները: Turkish Airlines-ը նույնպես դադարեցրել է
թռիչքները համաշխարհային խոշոր խափանման պատճառով, գրում են արտասահմանյան
լրատվամիջոցները։
Microsoft-ը հայտարարում է սերվերների
վերականգնման մասին։