ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վերաբերյալ դատախազության բողոքը։
Նիստը նախագահում է Վերքաննիչ դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը, կազմում են՝ դատավորներ Սևակ Համբարձումյանն ու Կարեն Մարդանյանը:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթն այս մասով կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։