Ավտոմեքենան կամրջից ընկել և հայտնվել է դաշտում, հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց․ վարորդը եղել է ոչ սթափ

Հուլիսի 25-ին՝ ժամը 04։30-ի սահմաններում, Երևանի բնակիչ 46-ամյա Արտաշես Ս․-ն իր վարծ «Land Rover» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արտաշես Ս․-ն և նրա ուղևոր, Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։


Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու ուղևորը հայր և որդի են: