Երկարաձգվել է 2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը

Կառավարությունը 2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ 


Այս մասին որոշման նախագիծը ներառված է Կառավարության հուլիսի 25-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։ 


Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հայտարարված 2024 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ: