Ֆրանսիացի կայսր Նապոլեոն Բոնապարտին պատկանող կայծքարով «Gossard» երկու ատրճանակները աճուրդում վաճառվել են 1,69 միլիոն եվրոյով (1,83 միլիոն դոլար):
Ատրճանակները վաճառվել են ֆրանսիական Osenat աճուրդի տանը, որը գտնվում է Ֆոնտենբլոյում: Դրանք ի սկզբանե գնահատվել են 1,2 միլիոնից 1,5 միլիոն եվրո։
Աճուրդավարի խոսքով՝ դրանք տրվել են Նապոլեոնի ընկեր և սպասավոր Արման դը Կոլենկուրին հենց այն բանից հետո, երբ կայսրը ինքնասպանության փորձ է կատարել 1814 թվականի ապրիլին:
Ատրճանակները վաճառվել են Burr ընկույզի տուփի մեջ՝ Էբենոսի ներդիրով: Տուփի կափարիչը երեսպատված է N տառով ասեղնագործված կանաչ թավիշով, որը եզրագծված է ասեղնագործ ծաղիկներով։ Արկղը և երկու ատրճանակները նույնպես կրում են Նապոլեոնի ծածկագիրը:
Անցյալ նոյեմբերին Osenat-ը վաճառեց Նապոլեոնի հայտնի սև գլխարկներից մեկը ռեկորդային՝ 1,932 միլիոն եվրոյով։
Վաճառվելուց մեկ շաբաթ առաջ Ֆրանսիայի կառավարությունը ատրճանակները հայտարարել է Ազգային գանձ, ինչը նշանակում է, որ դրանք չեն կարող լքել Ֆրանսիան:
«Այս զույգ ատրճանակները ներկայացնում են Ֆրանսիայի կայսեր անկումը, վերջը, գահից հրաժարվելը»,- աճուրդի տան կազմակերպած տեսանյութում ասել է աճուրդավար Ժան Պիեռ Օսենատը։