Բագրատ (Վազգեն) Գալստանյանն
ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (civic.am կայք) և կայքի լրագրող Դավիթ Լևոնյանի քաղհայցով դատարանը նիստի օր է նշանակել՝ սեպտեմբերի 6, ժամը
12:00, Երևանի քաղաքացիական դատարանի «Արաբկիր» նստավայր։ Հիշեցնենք, որ «սառեցված սրբազանի» անունից անունից ներկայացված հայցը Երևանի քաղաքացիական
դատարան էր մուտքագրվել մայիսի 24-ին, սույն գործով նախագահող դատավորն է Աննա Շիլաջյանը,
իսկ ահա սրբազանի պաշտպանությունը որոշել է ստանձնել Արցախի նախկին ՄԻՊ, այժմ ընդդիմադիր
փաստաբան Ռուբեն Մելիքյանի տիկինը՝ Աննա Փիլոսյանը։ Ի դեպ, դատելով datalex.am հարցակից՝ հայցապահանջը
դատարան է ներկայացվել Գալստանյանի երկու ներկայացուցիչներ Ռ․ Մելիքյանի և Ա․ Փիլոսյանի կողմից։
Հայցապահանջն է. «Պարտավորեցնել
Դավիթ Լևոնյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (civic.am լրատվական կայք)
հրապարակայնորեն՝ նույն եղանակով, ինչ տարածվել է զրպարտությունը, այն է՝ Դավիթ Լևոնյանի
դեպքում՝ վերջինիս ֆեյսբուքյան էջում և նույնանուն յութուբյան ալիքում, «Քաղաքացիական
պայմանագիր» կուսակցության (civic.am լրատվական կայք) դեպքում՝ Civic.news յութուբյան
ալիքում, հերքել Հայցվորի վերաբերյալ հրապարակված հետևյալ զրպարտություն համարվող փաստացի
տվյալները. «զբաղվում է հայրենավաճառությամբ, փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի
մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլարներ, սնանկացման է հասցրել, գումարներ
է վատնել, միգուցե և անձնական հաճույքների համար օգտագործել, փորձել է գահընկեց անել
Գարեգին Բ-ին, ԿԳԲ-ի գործակալ է, պատերազմ է հրահրում հայ-ադրբեջանական սահմանին, փորձում
է իրականացնել հեղաշրջում, հրաման է ստացել ԿԳԲ-ից, առաջ է շարժում ռուս-ադրբեջանական
շահերը, եկեղեցին դարձրել է բիզնեսի միջոց»։
Հիշեցնենք՝ որ Դավիթ Լևոնյանի
կողմից՝ իր յութուբյան ալիքում Գալստանյանի վերաբերյալ անդրադարձից հետո լրագրողը
բռնության ենթարկվեց։ Սրբազանի «թասիբը» պաշտպանելու «սուրբ գործն» իր վրա էր վերցրել
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական, նախկին դատավորի որդի Արթուր Սուքոյանը։ Նրան
առաջադրված մեղադրանքով գործը ևս դատարանում է։