ԲԴԽ-ն մերժեց դատավոր Վահե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Վահե Դալմազյանին կարգապահական պատասխանատվութան ենթարկելու միջնորդությունը:


Նշենք, որ միջնորդությունը ԲԴԽ ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։


Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի նկատմամաբ կարգապահական վարույթը հարուցվել է ապրիլի 15-ին՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի հաղորդման հիման վրա։ Հարուցված կարգապահական վարույթը կապված է շուրջ մեկ տարի առաջ ՀՀ ՊՆ նախկին նախարար, կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանի գործի հետ, երբ վերջինս հնարավորություն է ունեցել ԱԺ տեղափոխվելու ընթացքում տեսնելու մորը։