Գառնի-Գեղարդ, Տաթև, Գյումրի․․․․ Որո՞նք են ՀՀ այցելած տուրիստների նախընտրելի զբոսաշրջային ուղղությունները


 

Գառնի-Գեղարդ, Տաթև, Դիլիջան, Էջմիածին-Զվարթնոց, շրջայց Երևանում ահա այն նախընտրելի, «պահանջարկված»  վայրերը, որտեղ մեկնել են ՀՀ այցելած զբոսաշրջիկները  զբոսաշրջային օպերատորների/զբոսաշրջային գործակալների կողմից կազմակերպած շրջագայությունների (տուրերի) շրջանակում։  Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է այս տարվա հունվար-մարտի տվյալներն առ այն, թե մեր երկիր այցելած  զբոսաշրջիկներից  քանիսն է այելել ՀՀ այս կամ այն տուրիստական վայրը։  Ըստ այդմ՝ Գառնի-Գեղարդ հաշվետու ժամանակաշրջանում այցելել է 4 970 զբոսաշրջիկ, Տաթև՝ 2 644-ը, 1837-ը նախընտրել է Դիլիջանը, 1 537-ը՝  Խոր Վիրապը, մայրաքաղաքում էլ շրջայց է կատարել 1901 զբոսաշրջիկ, իսկ «հայրաքաղաք» Գյումրի՝ 1 861-ը, այլ ուղղություններով շրջագայության է մեկնել 2911 զբոսաշրջիկ։ Հունվար-մարտին «կապուտաչյա օազիս»՝ Սևան է  այցելել  931 զբոսաշրջիկ, Նորավանք՝ 689։ Ամենաքիչ թվաքանակով զբոսաշրջիկները հաշվետու ժամանակաշրջանում այցելել են Օշական՝ 102 հոգի, Ամբերդ՝ 145-ը, Սաղմոսավանք՝ 165-ը։

 

ՀՀ այցելած զբոսաշրջիկները շրջագայության են մեկնել նաև առողջարանային Ջերմուկ (426)  Խնձորեսկ (326),  Ծաղկաձոր (1200), Ենոքավան (863), Արենի (676)։

 

Նշենք, որ ըստ ՎԿ-ի՝ հունվար-հունիսին  ՀՀ է այցելել 946 հազար 162 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի քիչ 2023-ի հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը 1  մլն 7 հազար 346 էր։

 

2024 թհունվար-հունիսին ՀՀ այցելած զբոսաշրջիկներից 392 հազար 326-ը եղել են կանայք, 553 հազար 836-ը՝ տղամարդիկ։ Զբոսաշրջիկների սեռատարիքային կազմում ամենամեծ թիվը կազմում են 36-63 տարեկանները՝ 189 հազար 26 կին և 299 հազար 518 տղամարդ։

 

Հ․Մ