Մեր քաղաքացիների համար նոր և լավ լուծումներ են լինելու․ ՆԳ փոխնախարար

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման մասին» որոշման՝ որակավորման փուլից մինչև առաջարկի հրավերի փուլն ընկած գործողությունները կարգավորվող նախագիծը:

 

Նախագիծը ներկայացնող Ներքին գործերի նախարարի տեղակալ` Արփինե Սարգսյանը նշեց, որ ծրագրի բաղադրիչ փուլերի որոշ ժամկետներ, ինչպես օրինակ Առաջարկի հրավերի հայտարարման ժամկետը, քննարկվել է  հայտատատուների հետ։ Արդյունքում ստացվել են երկարաձգման հայտեր՝ հաշվի առնելով Առաջարկի հարցման փուլի հայտերի նախապատրաստական աշխատանքների ծավալները, արձակուրդային սեզոնը, աշխատակազմերի պակաս հասանելիությունը։