Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր Աննա Դանիբեկյանն իր դատավճռով արդարացրեց Սաշիկ Սարգսյանի որդուն՝ Հայկ Սարգսյանին։
«Հայկ Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Ճանաչել Հայկ Սարգսյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ նախատեսված հանցանքի կատարման մեջ մեղսագրված արարքի կատարմանը նրա մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով»,-նշված է վճռի մեջ։
Վճռով նաև վերացվեց որպես խափանման միջոց կիրառված գրավը և գրավադրված 50 միլիոն ՀՀ դրամը որոշվեց վերադարձնել Հայկ Սարգսյանին։
Իսկ իրեղեն ապացույց ճանաչված, քրեական գործին կցված ատրճանակը հանձնել ՀՀ ոստիկանությանը։ Դատավճիռը կարող է բողոքարկվել վերանքնիչ դատարան՝ մեկամսյա ժամկետում։