«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 10-ին՝ ժամը 17։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Մատուռի տարածքում հերթապահություն իրականացնող փրկարարները Դ․ Գ․-ին (ծնված 1979 թ․) մոտ 1․5 կմ սարալանջից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։


Հերթապահության ընթացքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել ևս 1 քաղաքացու։