ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանը ներկայացնող օլիմպիական մեդալակիրներին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Փարիզից մեդալով վերադարձած օլիմպիականներին։


«Շնորհավորում ենք ՀՀ-ն ներկայացնող օլիմպիական մեդալակիրներին, ովքեր Փարիզի օլիմպիական խաղերում արժանացան 3 արծաթյա և 1 բրոնզե մեդալի։ Կեցցե՛ք»,- նշված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։


Հայաստանը 33-րդ ամառային օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե, 1 բրոնզե՝ 


  • Արթուր Դավթյան (մարմնամարզություն)
  • Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտ)
  • Վարազդատ Լալայան (ծանրամարտ)
  • Մալխաս Ամոյան (ըմբշամարտ)։