Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կարմրուկի դեպքերը շարունակում են գրանցվել ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում:
Օգոստոսի 14-ին՝ ժամը 10:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում կահույքի արտադրամաս է այրվում:
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:
Ըստ նախնական տվյալների՝ կահույքի արտադրամասում այրվում է 20 խմ տախտակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին: