Աֆրիկայում հայտարարվել է արտակարգ դրություն՝ կապված mpox-ի բռնկման հետ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնները հայտարարել են հանրային առողջության ոլորտում արտակարգ դրություն՝ կապված mpox-ի բռնկման հետ, որը ավելի վաղ հայտնի էր որպես կապիկի ծաղիկ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության գլխավոր տնօրեն Ժան Քասեյայի ճեպազրույցին։


Այժմ հիվանդության դեպքեր են գրանցվել Աֆրիկայի 18 երկրներում, տարեսկզբից գրանցվել է ավելի քան 15 հազար դեպք և 461 մահ, ինչը 160 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Դեպքերի ավելի քան 90%-ը տեղի է ունենում Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում։


Աֆրիկյան որոշ երկրներ՝ Բուրունդին, Քենիան, Ռուանդան և Ուգանդան, առաջին անգամ հայտնել են mpox վարակների մասին, ասել է Քասեյան: «Սա ցույց է տալիս հիվանդության տարածումը զսպելու համար հավաքական և համագործակցային մոտեցման անհրաժեշտությունը»,- ավելացրել է նա:  


Նրա խոսքով՝ հիվանդությունը վերահսկելու համար Աֆրիկային անհրաժեշտ է 10 միլիոն չափաբաժին պատվաստանյութ, մինչդեռ ներկայումս հասանելի է միայն 200 հազարը: