Վրաստանում ՀՀ դեսպանությունը հրապարակել է Լարս տանող թունելի փակման այլընտրանքային ճանապարհը

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Մ-3) (Ռուսաստանի Դաշնության սահման) միջազգային նշանակության ավտոճանապարհին գտնվող Դևդորակ թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով 2024 թ․ օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին՝ ժամը 10:00-19:00 ընկած հատվածում, սահմանափակում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։


Ավտոտրանսպորտային թունելի փակման ընթացքում ավտոմեքենաների երթևեկությունը կընթանա ներպետական նշանակության Դևդորակ թունելի շրջանցային ճանապարհով (Ն-205)։ Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կընթանա՝ ըստ ժամանակավոր կազմակերպված գրաֆիկի։

Նշված ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։

Ստորև՝ շրջանցիկ ճանապարհի սխեման։