Սևանում իրար են բախվել մարդատար և բեռնատար ավտոմեքենաները․ կա 1 զոհ և 4 վիրավոր

Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74 կմ հատվածում՝ «Խաչմերուկ» սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան և «ԴԱՖ» մակնիշի բեռնատարը։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, 4 հոգի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։