Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Հրազդանի կիրճում արտակարգ իրավիճակ է ստեղծվել:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը civic.am-ին հայտնեց, որ «Հրազդանի կիրճում «Վեոլիա ջրի» կոյուղու կոլեկտորն է վթարվել:
Երևանի քաղաքապետարանից ու «Վեոլիա ջրից» հատուկ տեխնիկաներով արդեն ժամանել են ու աշխատանքներ են սկսել՝ վթարը վերացնելու, ճանապարհը կեղտաջրերից ու քարերից մաքրելու ուղղությամբ: